Երիտասարդական կենտրոն Չինարիում և համակարգչային սրահ Զորականում
Այսուհետ Ադրբեջանի հետ սահմանակից Չինարի գյուղը կունենա համակարգիչներով և Orange-ի ինտերնետ կապով հագեցած իր Երիտասարդական կենտրոնը: Այն կդառնա այս հեռավոր գյուղական համայնքի հիմնական տեղեկատվական կենտրոնը, որտեղ կանցկացվեն համակարգչային ծրագրերի, ինտերնետ տեխնոլոգիաների և սոցիալական ցանցերի վերաբերյալ դասընթացներ և վարպետության դասեր՝ այսպիսով նպաստելով տեղի երիտասարդ բնակիչների առօրյայի բարելավմանը:
Երիտասարդական կենտրոն ծրագիրն իրականացվել է Orange Արմենիա հիմնադրամի կողմից դեռևս 2012թ. մեկնարկած հատուկ նախաձեռնության շրջանակներում, որի նպատակն է հնարավորություն ընձեռել Orange-ի աշխատակաիցներին սեփական նախաձեռնությամբ իրականացնել բարեգործական ծրագրեր: Այս անգամ ծրագրի իրականացման համար դրամաշնորհը ստացել է Orange-ի Վաճառքի բաժնի աշխատակից Ռոմանոս Պետրոսյանը, ով ծնունդով Չինարի գյուղից է: Սա արդեն թվով վեցերորդ ծրագիրն է, որը Հիմնադրամը ֆինանսավորվում է Orange-ի աշխատակիցների կողմից առաջարկվող ծրագրերի հիման վրա:
«Orange Հիմնադրամի գործունեության կարևոր առանցքներից մեկն է աջակցել Հայաստանի գյուղական համայնքները թվային աշխարհ ներգրավելու գործընթացին, ինչը հատկապես կարևոր է սահմանամերձ և հեռավոր գյուղերի պարագայում, ինչպիսին Չինարին է: Մեծապես տպավորված ենք այս համայնքի բնակիչների քաջությամբ, և մեր պարտքն ենք համարում նպաստել նրանց առօրյա կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու գործին: Հպարտ ենք, որ մեր աշխատակիցները սրտացավ են հասարակության խնդիրներին և ցանկանում են իրենց ներդրումն ունենալ երկրում փոքր կամ մեծ փոփոխություններում և պատրաստ ենք աջակցել նրանց այդ նախաձեռնություններում», - ասաց Orange Հիմնադրամի Խորհրդի նախագահ Ֆրանսիս Ժելիբտերը:
Օրվա ընթացքում Orange Հիմնադրամի ներկայացուցիչները այցելեցին նաև Զորական գյուղը: Այստեղ տեղի ունեցավ նոր համակարգչային սրահի բացման արարողությունը, որը ստեղծվել է «Շեն» բարեգործական կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում : Նորաբաց համակարգչային սրահը համալրված է Orange MyFi 3G երթուղիչով, որն ապահովում է մինչև 21.6 Մբ/վ ներբեռնման արագություն, համակարգիչներով, տպիչ սարքով և հարմարավետ կահույքով: Կենտրոնում կանցկացվեն համակարգչային հատուկ դասընթացներ, որոնք կխթանեն Զորականի բնակիչների համակարգչային հմտությունները և առավել հասանելի կդարձնեն ինտերնետ ծառայությունները:
2010թ.-ից ի վեր թվով 22 համակարգչային սրահներ են բացվել Հայաստանի տարբեր գյուղական համայնքներում:
Orange Հիմնադրամի այս նախաձեռնությունը հեռավոր և խոցելի գյուղերի կայուն զարգացումը խթանող ռազմավարական ծրագրի մի մասն է կազմում, որով Հիմնադրամը նպատակ ունի աջակցել գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ այսպիսով բարձր տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները հասանելի դարձնելով այդ համայնքներին: