Տարածաշրջան 14:20 22/07/2014

Իրան-Հայաստան գազային համագործակցությունը խորացնելու համար անհրաժեշտ է անվտանգության բարենպաստ միջավայր

Իրանի նավթի նախարարի՝ միջազգային հարցերով տեղակալ Ալի Մաջեդին այսօր իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, անդրադառնալով իրանական գազի՝ Եվրոպա արտահանելու հավանականությանը, մասնավորապես նշել է. «Ժամանակին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ գազի արտահանման հարցում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, և այդ հարցում որոշակի քայլեր էին ձեռնարկվել, սակայն դեռևս արտահանում տեղի չի ունեցել: Իրանական գազի՝ Եվրոպա արտահանման երեք ճանապարհ կա. 1. Թուրքիա, 2. Իրաք-Սիրիա-Լիբանան և 3. Հայաստան-Վրաստան»:

Նկատենք, որ փոխնախարար Մաջեդին ս.թ. մայիսի 7-ին արած հայտարարության մեջ կրկին նշել էր, որ Իրանը պատրաստ է Հայաստանի տարածքով գազ արտահանել Եվրոպա: Հուլիսի 18-ին Երևանում կազմակերպված մամլո ասուլիսի ընթացքում ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին ևս անդրադարձել էր Հայաստանի տարածքով գազի արտահանման հավանականությանը:

Վերջին շրջանում մամուլում որոշ հրապարակումներ են թողարկվում, համաձայն որոնց՝ իբր Իրանը Հայաստանին գազի ոլորտում համագործակցության առաջարկներ է անում, իսկ Հայաստանն էլ Ռուսաստանի ճնշմամբ խուսափում է դրանից:

Այնինչ 2007թ.-ից ի վեր Հայաստանն ու Իրանն արդեն իսկ ակտիվ համագործակցում են գազի բնագավառում: Հայաստանն Իրանից ներկրում է գազ, փոխարենը վերադարձնում էլեկտրաէներգիա:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված Հայաստանի արտաքին առևտրի ամփոփ ցուցանիշների համաձայն՝ 2013թ. Հայաստանն Իրանից ներմուծել է 57 միլիոն 579,4 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 316 832,8 հազ.խմ. և 1 միլիոն 213,5 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ 2 միլիոն 391,6 հազար տոննա գազ:

Իրանի գազի ազգային ընկերության տվյալներով էլ՝ 2007-2012թթ. Ւրանը Հայաստանի էլեկտրաէներգիայի դիմաց 1,5 միլիարդ խորանարդ մետր գազ է տրամադրել:

Իրան-Հայաստան գազատարի կառուցման վերաբերյալ առաջին համաձայնագիրը ստորագրվել է 1992թ. Թեհրանում, իսկ 1995թ. լրացումներ են կատարվել նույն պայմանագրում: Ըստ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվում է Հայաստանին գազ մատակարարել 20 տարվա ընթացքում, ևս 25 տարի երկարացնելու իրավունքով: Շահագործման սկզբնական շրջանում ներմուծման ծավալը տարեկան կազմել է 1.1 միլիարդ խմ. գազ, իսկ հետո աստիճանաբար աճել է՝ հասնելով 2.3 միլիարդի. Գազի արտահանման ընդհանուր քանակը պետք է կազմի 36 միլիարդ խմ., որի դիմաց Հայաստանը պարտավորվել է վճարել էլեկտրաէներգիայով (1 խ.մ. դիմաց 3 կիլովատ ժամ): Էլեկտրաէներգիան Իրանին փոխանցվում է երկու հաղորդման գծերով, իսկ երրորդ էլեկտրահաղորդման գծի շինարարությունն ընթացքի մեջ է: Այն կունենա 412 կմ, որից 312-ը Հայաստանի տարածքում: Գազամուղի կառուցման արժեքը կազմել է 220 միլիոն դոլար, որից 100-ը՝ Հայաստանի տարածքում է ծախսվել: Խողովակաշարի տրամագիծը 700 մմ:
Այժմ անդրադառնանք Հայաստանի տարածքով իրանական գազի արտահանման հնարավորությանը:

2013թ. նոյեմբերին Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված ժնևյան համաձայնագրից հետո առաջացած աշխարհաքաղաքական իրողության պայմաններում իսկապես մեծացավ իրանական գազի արտահանման հավանականությունը և Իրանի իշխանություններն անմիջապես ձեռնամուխ եղան արտաքին տնտեսական հարաբերություններն աշխուժացնելու գործին:

Սակայն քանի դեռ Իրանի և «5+1 խմբի» միջև միջուկային խնդրի շուրջ ձեռք չի բերվել վերջնական համաձայնություն և ամբողջովին չեղյալ չեն հայտարարվել պատժամիջոցները, ապա իրանական գազի արտահանման մասին խոսակցությունները պետք է դիտարկել բացառապես քաղաքական հարթության մեջ:

Մեր կարծիքով, եթե խնդիրը լիներ միայն Ռուսաստանը, ապա Իրան-Հայաստան-Ռուսաստան ձևաչափով գուցե հնարավոր լիներ գազի արտահանման հարցում գալ ընդհանուր հայտարարի: Հաշվի առնելով Իրան-Հայաստան գազատարի առկայությունը՝ անհրաժեշտության դեպքում հնարավոր է արդեն եղած գազատարի կողքով նոր՝ ավելի մեծ տրամաչափի գազատար անցակցնել, քանի որ հորատման դժվարին աշխատանքներն արդեն իրականացվել են:

Սակայն նման խոշոր էներգետիկ ծրագիր իրականացնելու համար նախևառաջ անհրաժեշտ է բարենպաստ անվտանգության միջավայր: Ցավոք սրտի, ԼՂ հակամարտության չլուծված լինելու հանգամանքը, Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու ջանքերը, Ռուսաստան-Վրաստան չկարգավորված հարաբերությունները և մի շարք այլ գործոններ լուրջ խոչընդոտ են հանդիսանում Հայաստանի տարածքով իրանական գազն արտահանելուն:

Հայտնի իրադարձությունների պատճառով Իրաք-Սիրիա-Լիբանան ճանապարհի գործարկումը գոնե առաջիկա մեկ տասնամյակի կտրվածքով դժվար թե մրցունակ լինի, հետևաբար, ինչպես Իրանի նավթի փոխնախարար Ալի Մաջեդին էր իր հարցազրույցում նշել, առաջիկայում իրանական գազի արտահանման հարմար տարբերակն այնուամենայնիվ մնում է Թուրքիան, իսկ Անկարայի հետ Թեհրանի խնդիրները միանգամայն այլ հարթության վրա են: 

Արմեն Իսրայելյան, իրանագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}