Կան մանր թերություններ, որոնք կարճ ժամկետներում կվերացվեն. խոստացել է վարչապետը Գյումրիի Մուշ 2-ի բնակիչներին
«Ես գոհ եմ, անկեղծ ասած: Բնակիչների պատմածները, թե վատ որակով են կառուցված բնակարնները, չի համապատասխանում իրականությանը: Մեծ թերություններ չկան: Կան մանր թերություններ, որոնք, ես համոզված եմ, կարճ ժամկետներում կվերացվեն», -այսօր Գյումրիի նորակառույց Մուշ 2 թաղամաս այցելության ժամանակ բնակարաններ կատարած այցից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Մինչև բնակարաններ այցելելը վարչապետը լսեց բնակիչներին, որոնք դժգոհություններ ունեին կառուցված բնակարանների որակի վերաբերյալ: Կառավարության ղեկավարը խոստացավ, որ գոյություն ունեցող մանր թերությունները կուղղվեն: Նկատենք, որ Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակարանների կառուցապատումն իրականացրել է «Գլենդել Հիլզ» ընկերությունը:
Նա նաև պատասխանատուներին հանձնարարեց, որ բնակիչներին հուզող սեփականության վկայականները որքան հնարավոր է շուտ փոխանցվեն նրանց:
Ինչ վերաբերում է 430 նոր բնակարանների կառուցմանը, ապա Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այդ հարցը դեռ պետք է քննարկվի, որպեսզի ճանապարհներ գտնեն:
«430 բնակարանների կառուցման հարցը պետք է քննարկենք: Այստեղ կան ազատ բնակարաններ, և միգուցե մենք այլ տարբերակ ընտրենք, դրա համար եմ ասում` եկեք չշտապենք, եթե այլ տարբերակ չգտնենք, այդ շենքը կկառուցենք: Եթե կան ազատ բնակարաններ նորը կառուցելն անիմաստ է: Բայց հարցին անպայման լուծում կտանք, և ժամանակի ընթացքում մարդիկ կունենան բնակարաններ», -հայտարարեց վարչապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին