Թող նորմալ աշխատեն հարկային դաշտում ու գիշերները հանգիստ քնեն. Վարչապետը` գործարարների մասին
«Թող նորմալ աշխատեն հարկային դաշտում ու գիշերները հանգիստ քնեն»,-այսօր Գյումրիում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով պաշտոնն ստանձնելուց հետո իր հայտարարությանը, թե ստվերում աշխատող խոշոր գործարարները դուրս են բերվելու հարկային դաշտ:
«Եթե դուք հետևում եք՝ մեր քայլերը տվել են իրենց արդյունքը: Այսօր ես հեռուստացույցով լսում էի, որ հարկային մարմինները ներկայացնում էին, որ քանի տեղ ստուգումներ են կատարվել՝ որտեղ նկատել են ռիսկեր, և ակնհայտ թղթաշրջանառությունը երևում է դրական շարժը: Եվ դա շատ կարևոր է մեզ՝ հունիսի 1-ից 10-ը մոտ 105 հազար հաշիվ ֆակտուրաների քանակ է ավելացել: Եվ շրջանառությունը՝ հունիսի 1՝ հունիսի 10, մոտ 24 միլիարդով ավելացել է: Դա, իմ կարծիքով, ձեռքբերում է, և համոզված եմ, որ պատասխանատու մարմինները շատ նորմալ աշխատում են, կլինեն հետևողական, ես ինքս էլ կլինեմ հետևողական, և մենք այդ գործընթացը միշտ շարունակելու ենք», -հայտարարեց վարչապետը:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ստվերում աշխատող գործարարներին հարկային դաշտ բերելու գործընթացի արդյունքները կգրանցվեն մինչև հուլիսի 1-ը:
«Այն հարկատուները, ովքեր կփորձեն պայմանավորվածությունները խախտել, մենք կոշտ դիրքորոշում կցուցաբերենք»,- հայտարարել էր Աբրահամյանը:
Հարակից հրապաարկում`
Պայմանավորվածությունները խախտած հարկատուների նկատմամբ կոշտ դիրքորոշում կցուցաբերվի
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին