Գազելները պետք է շահագործումից հանվեն, քանի որ դրանք վտանգավոր են.Դավիթ Սանասարյան
Գազելները, որոնք ծառայում են որպես հասարակական տրանսպորտ, վաղուց պետք է շահագործումից հանվեին, քանի որ դրանք վտանգավոր են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով քաղաքային տրանսպորտի խնդիրներին:
Նրա խոսքերով` հասարակական տրանսպորտի ոլորտը բարձիթողի վիճակում է, ուստի մարդիկ պետք է ավելի պահանջկոտ լինեն:
Դ.Սանասարյանը միաժամանակ նշեց, որ տրանսպորտի վատ վիճակը ձեռնտու է գծատերերին:
«Նրանք փորձում են ներկայացնել, թե մինչև տրանսպորտը չթանկանա, չեն կարող համակարգային լուծում տալ: Սակայն քաղաքացիների գումարի հաշվին փորձում են իրենց բիզնես ոլորտը բարելավել: Ամբողջ աշխարհում ծառայության դիմաց են վճարում, ոչ թե ասում են՝ գումար տուր, ծառայություն մատուցենք»,- ասաց նա:
«Սպառողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյան էլ նշեց, որ ամենամեծ ստվերը տրանսպորտի ոլորտում է, մասնավորապես՝ միկրոավտոբուսների, քանի որ սա այն ոլորտն է, որտեղ հեշտ է թաքցնել դրամական իրական միջոցներն ու եկամուտները: Նրա խոսքերով`միկրոավտոբուսների շատ վարորդներ ուղղակի օրինական աշխատողներ չեն:
«Օրինակ` մի գծում կա 47 միկրոավտոբուս, սակայն այնտեղ ձևակերպված են 3 վարորդներ: Այսինքն` 3 վարորդ միաժամանակ վարում է 47 միկրոավտոբուս»,- ասաց Ա.Պողոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին