Աղբի կուտակումների մասին դիտարկմանը Կամո Արեյանը չհամաձայնեց (Տեսանյութ)
Աղբահանությունը քաղաքապետարանի ամենօրյա, անխուսափելի ծառայությունն է, ասում է քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում հնչած դիտարկումը, թե կան հատվածներ, որտեղ մի քանի օր շարունակ աղբահանություն չի լինում, Կամո Արեյանին զայրացրեց: Նա պնդեց, որ մայրաքաղաքում աղբահանությունն ու սանիտարական մաքրությունն ամեն օր է կատարվում:
«Եթե թվում է, թե միայն դուք եք ահազանգ ստանում, ոչ: Մենք էլ ենք ստանում: Գրաֆիկի խախտումներ են լինում, երբեմն պատճառներն օբյեկտիվ են՝ մեքենայի անսարքություն… Երբեմն աղբախուցը կարող է մաքրվել երեքից չորս օրից, երբեմն` շաբաթից, լինում են նման դեպքեր, բայց գնահատականին, որ ոչինչ չի արվում, թույլ տվեք, չհամաձայնեմ»,- ասաց Կամո Արեյանը:
Ըստ նրա, այսօրվա մեխանիզմներն այլևս օգտագործման պիտանի չեն. «Մենք մի կերպ յոլա ենք գնում այդ տեխնիկայով: Հարցի լուծման ճանապարհ փնտրեցինք, մասնավոր միջազգային փորձառությամբ օպերատորների ենք ներգրավում: Մրցույթը կայացել է, շուտով երկու օպերատորներ կանցնեն աշխատանքի, նոր տեխնիկա, աղբամաններ և աղբարկղեր կլինեն»:
Մանրամասները՝ Panorama.am-ի տեսանյութում:
Կարդացեք նաև՝
Քաղաքապետի տեղակալն Աֆրիկյանների շենքի և «Հին Երևան» նախագծի մասին (Տեսանյութ)
Ինչո՞ւ են միշտ նույն փողոցներն ասֆալտապատվում. Փոխքաղաքապետի բացատրությունը
Փոխքաղաքապետ. Երևանում մետրոյի երկու կայարանների կառուցման հարցը մնում է օրակարգում
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ