«Ամառային քանդակների պարտեզ»` երեխաների ու ընտանիքների համար
Գաֆէսճեան արվեստի կենտրոնում մեկնարկում է «Ամառային քանդակների պարտեզ» նոր կրթական ծրագիրը՝ հիմնված Գաֆէսճեան քանդակների պարտեզի ցուցանմուշների վրա: Այս մասին տեղեկացնում է կենտրոնը, նշելով, որ ծրագրի հովանավորը «Բիլայն» (Beeline) ընկերությունն է:
Ծրագրի առաջին հատվածում մասնակիցները շրջայց կունենան Գաֆէսճեան քանդակների պարտեզում՝ ծանոթանալով ներկայացված արվեստագետներին և նրանց ստեղծած կենդանակերպ քանդակներին, նյութին և կատարման տեխնիկային:
Երկրորդ մասը կանցնի կենտրոնի Ստեղծագործական սրահում, որտեղ մասնակիցները կստեղծեն նմուշներ տրամադրված նյութերով:
Վերջում մասնակից ընտանիքները կբաժանվեն խմբերի և կներկայացնեն իրենց ստեղծագործությունները պանտոմիմի միջոցով: Որպես գնահատական ընտանիքները միմյանց կհանձնեն իրենց ստեղծած կենդանակերպ աշխատանքները:
Ծրագրի նպատակն է Գաֆէսճեան քանդակների պարտեզում ցուցադրված արվեստանմուշները նորովի ներկայացնել երեխաներին և նրանց ծնողներին թանգարանային ուրախ եւ ստեղծագործական միջավայրում:
Այն նախատեսված է 5 տարեկանից բարձր երեխաներով ընտանիքների համար:
Ծրագիրը կմեկնարկի հուլիսի 25-ին, ժամը 11:30-ին:
Կենտրոնը նաև զգուշացնում է` հաշվի առնելով շոգ եղանակը, խորհուրդ ենք տալիս ձեզ հետ վերցնել ամառային գլխարկներ՝ արևից պաշտպանվելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ