Երևանում ուղևորներով լի ավտոբուսը վթարի է ենթարկվել
Երևանի Ազատության և Ն. Զարյան փողոցների խաչմերուկում նախօրեին մարդատար 22 համարի «Բոգդան» մակնիշի ավտոբուսը բախվել է սյանը: ԱԻՆ լրատվական կենտրոնից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ թիվ 267 երթուղին սպասարկող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը բախվել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային, այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել գովազդային վահանակին: Բախման հետևանքով «Բոգդան»-ի վարորդ 51-ամյա Ս. Մ.-ն, ուղևորներ՝ 16-ամյա Ա. Խ.-ն, 55-ամյա Լ. Հ.-ն, 55-ամյա Ա. Հ.-ն հոսպիտալացվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Հիվանդանոցի լրտավական ծառայությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ տուժածներին բժիշկները զննել են, նրանց վիճակը նորմալ է եղել և նրանք տուն են գնացել:
Մյուս ուղևորներ 50-ամյա Լ. Ե.-ն, 36-ամյա Ք. Մ.-ն, 17-ամյա Մ. Գ.-ն, 24-ամյա Ք. Ռ.-ն և 50-ամյա Ա. Ա.-ն հոսպիտալացվել են «Սրբ. Գր. Լուսավորիչ» Բժշկական կենտրոն: Այստեղ հոսպիտալացվածներից մեկը հղի կին է եղել: Նրանց վիճակը բժիշկները գնահատել են բավարար: