Իտալացին բարձով խեղդել է Ռուսաստանում որդեգրած երեխային
Հուլիսի 18-ի գիշերը Իտալիայում խեղդամահ էր արվել Ռուսաստանից որդեգրված տղա երեխա: Երեխայի մայրը, որ խեղդելու պահին կողքին քնած է եղել, արթնանալով անմիջապես ոստիկանություն էր ահազանգել և շատ շուտ հնարավոր եղավ գտնել երեխասպանին ` 47-ամյա հորը:
«Վեստի.ռու»-ն գրում է, որ այսօր դատական նիստի ժամանակ Մասսիմո Մարավալլեն ընդունել է մեղքը և խոստովանել, որ ինքն է բարձով խեղդել երեխային: Նշվում է, որ տղամարդը տառապում է հոգեկան խանգարմամբ և որոշ ժամանակ առաջ դադարեցրել է իրեն դուրս գրված դեղերի ընդունումը, ինչի մասին ոչ մեկին չի տեղեկացրել:
Ռուս քննիչները այժմ պետք է պարզեն, թե ինչպես է իտալացի այս ընտանիքը թույլտվություն ստացել ՌԴ-ում երեխա որդեգրել, եթե ամուսիններից մեկը հոգեկան խանգարում ունի ու հաշվառված է հոգեբույժի մոտ: