«Չայնի»-ի ոլորանների մոտ ավտովթարից տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
«Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում նախօրեին երեկոյան ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի է ունեցել: ԱԻՆ ստացված ահազանգի համաձայն, մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի (վարորդ` Է. Վ., ծնվ. 1987թ.) և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները (վարորդ` Գ. Մ., ծնվ. 1966թ.), ինչից Է.Վ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Սրբ. Գր. Լուսավորիչ» ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ