Օբաման կոչ է անում ընդլայնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտտեյի հետ հեռախոսազրույցում կոչ է արել ավելացնել ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները: Հայտնում է «Դոյչե վելլե» գործակալությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը զգուշացրել են, որ Կրեմլը «հավելյալ գին» կվճարի, եթե չդադարեցնի աջակցել Ուկրաինայի արևելքի անջատողականներին:
Նշենք, որ ավելի վաղ, ԱՄՆ նախագահը մալայզիական բոինգի վթարի կապակցությամբ այցելել էր ԱՄՆ-ում Նիդերլանդների դեսպանատուն և իր ցավակցությունը հայտնել ինքնաթիռում եղած Նիդերլանդների 190 քաղաքացիների մահվան կապակցությամբ` հայտարարելով, որ ԱՄՆ-ը կաջակցի Նիդերլանդներին մահացածների մարմինները վերադարձնելու, սեփական հետաքննություն իրականացնելու և մեղավորներին պատժելու հարցում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին