Ավտովթարից տուժած 26-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
«Չայնի»-ի ոլորաններ կոչվող հատվածում նախօրեին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված վարորդը մահացել է: Այս մասին տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում բախվել էր դիմացից ընթացող «ԿամԱԶ»-ի հետնամասին:
«Օպել Վեկտրա»-ի վարորդը` 1988 թ. ծնված Էդգար Վարդանյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից նաև հայտնում են, որ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Նախորդող նորություններ՝
«Չայնի»-ի ոլորանների մոտ ավտովթարից տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում