«Ռոստելեկոմ»-ը ընդլայնում է վաճառքի և սպասարկման ցանցը
«Ռոստելեկոմ»-ը գործարկում է վաճառքի նոր ձևաչափ՝ վաճառակետեր: Դրանք գործարկվում են հաշվի առնելով բաժանորդների շրջանում արված հարցումներն ու հետազոտությունները:
Ընկերության բաժանորդներն, ի թիվս վաճառքի և սպասարկման սրահների, այսուհետ կկարողանան պայմանագիր կնքել կամ տեղեկատվություն ստանալ նաև ամենաբանուկ վայրերում գործարկվող վաճառակետերի միջոցով: Արդեն հունիս-հուլիս ամիսների ընթացքում «Ռոստելեկոմ»- վաճառակետեր գործարկվել են Մարտունի, Դիլիջան, Արարատ և Մեծամոր քաղաքներում: Մոտ ապագայում նման սպասարկման կետեր կգործարկվեն մի շարք այլ քաղաքներում, տեղեկացնում են ընկերության հանրային կապերի բաժնից:
«Ռոստելեկոմ»-ը, հոգալով իր բաժանորդների մասին, ինչպես նաև մշտապես բարելավելով սպասարկման որակը, շարունակ ընդլայնում է իր ներկայության աշխարհագրությունը, ներդրումներ է իրականացնում ենթակառուցվածքների զարգացման, ընդլայնման ու արդիականացման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ ամռան ամիսների համար «Ռոստելեկոմ»-ի «Հիպեր արագացում» և «Wi-Fi 1 դրամով» անակնկալ ակցիաների մանրամասները ներկայացված են ընկերության պաշտոնական էջում: «Ռոստելեկոմ»-ը բարի հանգիստ և հաճելի ամառային երեկոներ է մաղթում բոլորին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ