«Air Algerie»-ի ինքնաթիռի կործանման պատճառը հնարավոր է ուժեղ քամին է
«Air Algerie»-ի ինքնաթիռը` նախնական վարկածով կործանվել է ուժեղ քամու և ամպրոպի պատճառով: Այս տեսակետի օգտին են խոսում օդերևութաբանական արբանյակներից արված լուսանկարները: Այս մասին հաղորդում է Ռոյթերզ գործակալությունը:
Հիշեցնենք, որ ավիաընկերությունը ինքնաթիռի հետ կապը կորցրել էր թռիչքից 50 րոպե անց: Այն այսօր կործանվել է Նիգերի մայրաքաղաքի մերձակայքում: Ենթադրվում է, որ բոլոր 110 ուղևորները և անձնակազմի 6 անդամները զոհվել են: «Ալժիրական ավիաուղիների» ինքնաթիռը կատարում էր Բուրկինա-Ֆասոյից դեպի Ալժիրի մայրաքաղաք չվերթը:
Ըստ արտասահմանյան լրատվամիջոցների, սկզբնական շրջանում կասկածներ են եղել, թե ինքնաթիռը ռմբակոծվել է կամ գրավվել զինվորականների կողմից:
Նախորդող հրապարակում`
«Air Algerie» ինքնաթիռը կործանվել է Նիգերի մայրաքաղաքի մերձակայքում
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում