Հիմա էլ «Ալժիրական ավիաուղիների» ինքնաթիռն է անհետացել
Ավիադիսպետչերները կապը կորցրել են «Ալժիրական ավիաուղիների» ինքնաթիռի հետ, որը չվերթ է կատարում Բուրկինա-Ֆասոյից դեպի Ալժիրի մայրաքաղաք: «Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` ինքնաթիռի հետ կապը կորել է թռիչքից 50 րոպե անց:
Նշվում է, որ A320 ինքնաթիռում առնվազն 112 ուղևոր կա, ընդ որում նրանցից միայն չորսն են Ալժիրի քաղաքացիներ: Թեև այս տեղեկատվությունը դեռ պաշտոնապես չի հաստատվում:
Մեկ այլ աղբյուրի` «Ֆրանս Պրեսսի» համաձայն, ինքնաթիռը McDonnell Douglas DC-9 մոդելի է և կարող է տեղափոխել 135 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին