Օդի ջերմաստիճանը այսօրվանից կբարձրանա 2-4 աստիճանով
Հանրապետության տարածքում հուլիսի 24-27-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Հուլիսի 28-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 24-26-ին կբարձրանա 2-4 աստիճանով, այնուհետև նույնքան կնվազի:
Երևանում հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում էն ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին