Սևանի թերակղզում Ֆրանսիայի կորած քաղաքացին գտնվել է
Դեռևս հուլիսի 24-ից Սևանի թերակղզում կորած Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի Ժան Պ-ն գտնվել է և ներկայացել Սևանի ոստիկանության բաժին: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ԱԻՆ լրատվական ծառայությանը, տեղեկացրել էր, որ այսօր ուշ գիշերին Սևան քաղաքի ոստիկանության բաժնի օպերատիվ հերթապահից ԱԻՆ փրկարար ծառայությունում տեղեկություն է ստացվել, որ գիշերը ժամը 01.10-ին քաղաքացի Կ.Ն.-ն ոստիկանություն է դիմել` նշելով, որ հուլիսի 24-ին, ժամը 15.30-ի սահմաններում, իրեն պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենայով, որը տաքսի է, Երևանի Կոնգրես հյուրանոցից Սևանի թերակղզի է տեղափոխել Ժ. Պ. անունով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու: Վերջինն իր ավտոմեքենայում թողել է իրերը և վարորդին հայտնելով, որ մոտ 2 ժամից կվերադառնա՝ գնացել թերակղզու ուղղությամբ և չի վերադարձել: ԱԻՆ փրկարար ծառայության աշխատողները մեկնել են դեպքի վայր:
Հարակից հրապարակում`
Սևանի թերակղզում Ֆրանսիայի քաղաքացի է կորել