Օծվեց Արարատի մարզի Նորաբաց գյուղի եկեղեցու Սուրբ Սեղանը
Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Նորաբաց գյուղում ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ այսօր օծվել է նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը, և եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Աստվածածին:
Արարողությանը ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Նորաբաց գյուղի գյուղապետ, բարերար Գալուստ Գալստյանը, ԱԺ պատգամավորներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ, գյուղի բնակիչներ և հյուրեր:
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանից տեղեկացնում են, որ Սուրբ Սեղանի օծումից հետո Նավասարդ Սրբազանը հանդես է եկել քարոզով, որի ավարտին Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի ձեռամբ առաջին անգամ մատուցվել է Սուրբ Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում տեղի է ունենացել տոնական միջոցառում, և սիրո ճաշի սեղանին մատուցվել մատաղ:
Նախապես հուլիսի 24-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվել էին եկեղեցու խաչը, զանգը, եկեղեցու սյուները և մկրտության ավազանը: