Ամառային դիետաներ
Ավելորդ կիլոգրամներից ազատվելու ամենալավ շրջանը ամռանն է, քանի որ մրգերի, հատապտուղների ու բանջարեղենի առատությունը մեզ հնարավորություն է տալիս ստանալ անհրաժեշտ քանակությամբ վիտամիններ և ոչ միայն պահպանել քաշը, այլև նիհարել: Ամառային դիետայով սնվելը շատ հեշտ է ու հաճելի, քանի որ կարելի է ուտել ցանկացած միրգ ու բանջարեղեն և միաժամանակ նիհարել:
Ներկայացնում ենք ամառային դիետաներ, որոնք Ձեզ կօգնեն մի քանի օրում ազատվել ավելորդ քաշից:
Ձմերուկի դիետա
Ձմերուկի դիետան շատ պարզ է, բայց միևնույն ժամանակ չափազանց բարդ` պահպանման տեսանկյունից, քանի որ համարվում է մոնո-դիետա, այսինքն՝ դրա ընթացքում չի կարելի ուտել ոչինչ, բացի ձմերուկից: Այն էլ պետք է ընդունել սահմանափակ քանակությամբ` 1 կգ ձմերուկ 10 կգ քաշին: Այսինքն՝ եթե Դուք կշռում եք 60 կգ, ապա պետք է մեկ օրում «ընդունեք» 6 կգ ձմերուկ:
Ձմերուկի դիետան կարելի է պահել ընդամենը 5-7 օր: Եթե հենց առաջին օրերին Ձեզ վատ զգաք կամ ընդգծված թուլություն նկատեք, անմիջապես ընդհատեք դիետան:
Մրգով և բանջարեղենով դիետա
Այս դիետան տևում է 7 օր: Դիետայի պահանջն այն է, որ ողջ օրվա ընթացքում պետք է սնվել Ձեր կողմից ընտրված մրգով կամ բանջարեղենով; Արդյունքում` մեկ շաբաթում կարող եք նիհարել 4 կիլոգրամով: Սակայն, բացի մրգից ու բանջարեղենից առանձին օրեր պետք է հատկացնել հատապտուղներին, կաթնեղենին և հյութերին: Այս ընթացքում պետք է հրաժարվել աղից ու շաքարից:
Զգուշացնենք, որ Panorama.am-ը թարգմանել է այս դիետաների մասին, բայց չի պարտադրում կիրառել դրանք կամ անպայման դրական արդյունք:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան