Ճապոնիայում շոգերից 7 մարդ է մահացել
Ուժեղ շոգերի հետևանքով Ճապոնիայում մահացել է 7 մարդ, իսկ ավելի քան 1,8 հազարը հոսպիտալացվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, այսօր Ճապոնիայում գրանցվել է 35 աստիճանից բարձր ջերմաստիճան 920 կետերից 230-ում, 30-ից բարձր ջերմաստիճան` 702 կետերում: Այս տեղերում օդերևութաբանները ուսումնասիրություններ են իրականացնում:
Առանձին հատվածներում ջերմաստիճանը եղել է բավականին բարձր, օրինակ Հիգասիոմիում 38.8, Օբամա քաղաքում ` 38.7, Կիոտոյում 38.3, իսկ Տոյամայում և Յոնագոյում` 38 աստիճան:
Մինչդեռ օդերևութաբանները զգուշացնում են, որ առաջիկա օրերին տապը չի նահանջի և հորդորում ճապոնացիներին օգտվել օդորակիչներից, աշխատել չմնալ երկար ժամանակ դրսում, ինչպես նաև անընդհատ ջուր խմել:
Վերջին խորհրդներին կարող ենք և մենք հետևել: