«Բացեք դռները» Երևանում և Գառնիում համախմբել է եվրոպացի 50 երիտասարդների
Հուլիսի 20-29-ը Երևանում և Գառնիում Երիտասարդական ակումբների դաշնության (FYCA) նախաձեռնությամբ իրականացվում է «Բացե՛ք դռները» (Open the doors) երիտասարդական փոխանակման ծրագիրը, որին մասնակցում են ավելի քան 50 երիտասարդներ եվրոպական 11 երկրներից:
ԵԱԴ լրատվականից տեղեկացնում են, որ ծրագրի նպատակն է հասարակական ոլորտում ակտիվ երիտասարդների համար ՀԿ-ների ղեկավարման և գործունեության որակի բարելավման, աշխատանքի ճիշտ կազմակերպման ու նախաձեռնողականության վերաբերյալ գիտելիքների և փորձի փոխանակման յուրօրինակ հետազոտական հարթակ ստեղծել:
«Հատկանշական է, որ ծրագրում օգտագործել ենք «բաց տարածության» (open space) և «փորձի վրա հիմնված ուսուցման» (experiential learning) մեթոդաբանությունը»,-ասել է ԵԱԴ նախագահ և ծրագրի համակարգող Ատոմ Մխիթարյանը: