Դիպուկահարի գնդակից զոհված Արամ Մեժլումյանն այսօր կդառնար 25 տարեկան
2009թ. օգոստոսի 4-ին ադրբեջանական կողմի դիպուկահարի գնդակից 20 տարեկանում զոհվեց Արամ Մեժլումյանն, ով այսօր կդառնար 25 տարեկան:
Արամ Մեժլումյանն ընտանիքի կրտսեր զավակն է՝ ծնվել է 1989-ի հուլիսի 28-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում:
«Սիրտս ցավում է, բայց մյուս կողմից էլ հպարտանում եմ, որ երեխես սահման ա պահել, որ մեր երեխան վախկոտ չի եղել, հերոս ա եղել ու գնացել, միացել ա մեր բոլոր հերոսներին»,- ասում է Արամի հայրը:
«Ես միշտ աղոթում եմ՝ թող ոչ մի մայր արցունք չթափի: Ամենաուրախալի պահն ա, երբ որդիդ բանակից տուն ա վերադառնում ու դու գրկում ես նրան: Ես էլ էի սպասում դրան… 2007-ի նոյեմբերի 16-ին էր գնացել բանակ: Էս տարի էդ օրը նստած էի, անկախ ինձնից լուսամուտը բացեցի, նայում էի երկնքին ու մի հրաշքի սպասում: Միշտ սպասողական վիճակում եմ, էնպիսի տպավորություն ա, որ ծառայության մեջ ա ու հետ ա գալու: Անընդհատ սպասում եմ, որ պետք ա գա ու կանչի»,- կարոտով ասում է Արամի մայրը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց