Հրդեհ՝ Արտաշատ քաղաքում
Այսօր, ժամը 11.16-ին ԱԻՆ փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Հ. Թովմասյան փողոցի թիվ 1 հասցեում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հ. Թովմասյան փողոցի թիվ 1 շենքի Ռ. Վ.-ին պատականող 1-ին բնակարանի խոհանոցում գազի բալոնից (3 կգ-անոց) տեղի է ունեցել արտահոսք՝ բռնկումով:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 11.26-ին, մարվել՝ 11.35-ին:
Խոհանոցում (6 քմ) այրվել է լվացքի մեքենան, սառանարանը, կահույքը և առաստաղը՝ մասնակի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ