Քեսաբի ազատագրումից հետո հայկական եկեղեցում առաջին պատարագն է մատուցվել
Հուլիսի 25-ին Բերիո հայոց թեմի բարեջան առաջնորդ գերշնորհ տեր Շահան Սուրբ արքեպիսկոպոս Սարգսյանը վերաօծել է Քեսաբի Գարատուրան շրջանի հայկական Ս․Աստվածածին եկեղեցին: Այս մասին հաղորդում է «Գանձասար» շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջը:
Հուլիսի 27-ին սրբազան հայրը Քեսաբի ազատագրումից հետո մատուցել է առաջին պատարագը` նվիրված Վարդավառին: Պատարագին ներկա են եղել մեծ թվով մարդիկ:
Սրբազանը նրանց է փոխանցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետի օրհնությունը և անվերապահ աջակցությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ի դեմս Ադրբեջանի՝ այսօր աշխատում է Թուրքիան, սա նոր երևույթ է, որը պետք է գիտակցենք. Դեմոյան