Հեծանիվ, որը կարելի է տեղավորել պայուսակում (լուսանկարներ)
Lucid Design հնդկական դիզայն-ընկերությունը հեծանվի նախագիծ է մշակել, որը հեշտությամբ կարելի է տեղավորել պայուսակի մեջ: «ՌԲԿ. ռու»-ն գրում է, որ Kit Bike հեծանիվը կազմված է 21 դետալից, որոնք հեծանվի տերը պետք է անձամբ հավաքի՝ օգտագործելով ներառված գործիքները: Դիզայն-ընկերության աշխատակիցները հավաստիացնում են, որ այդ գործընթացը արագ և հեշտ է:
Հեծանիվի մասերը պատրաստված են ալյումինից, ղեկի բռնակները` փայտից, նստավայրը՝ կաշվից: Red Dot Award-ի շրջանակներում նախագիծն արժանացել է մրցանակի, իսկ այն կդառնա՞ թողարկվող շարք՝ դեռևս հայտնի չէ: