Սևանա լճում անհետացած քաղաքացին գտնվել է
Սևանա լճում նավակով ձկնորսության դուրս եկած և անհետացած քաղաքացին գտնվել է: Այդ մասին հայտնում են ԱԻՆ լրատվական կենտրոնից: Ավելի վաղ տեղեկացրել էին, որ այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` Նորաշեն գյուղի մոտակայքում, Մեծամոր քաղաքի բնակիչ Ա. Մ.-ն նավակով դուրս է եկել ձկնորսության (մոտ 2 ժամ առաջ) և չի վերադարձել (նավակը չի նկատվում). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ աղբյուրի, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները «Չայկա» կոչվող տարածքի ափամերձ հատվածում հայտնաբերել են 58-ամյա Ա.Մ.-ին, ով զբաղվում էր ձկնորսությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին