Ավտովթար՝ Գրիգոր Լուսավորչի փողոցում
Այսօր՝ ժամը 05.53-ին, ԱԻՆ փրկարարական ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցում՝ քաղաքապետարանի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի և «BYD» մակնիշի ավտոմեքենաները:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «BYD» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները գազազրկել և հոսանքազրկել են ավտոմեքենաները
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում