Մոսկվայի մետրոյում հրաշքով խուսափել են նոր վթարից
Մոսկվայի մետրոն դժվար ժամանակներ է ապրում. դեռ չի սպիացել հիշողությունը սարսափելի վթարի մասին, որը 23 մարդու կյանք խլեց, և ահա նոր փորձությունը` մեքենավարը քնել էր ընթացքի ժամանակ: Աղետից խուսափել հաջողվել է միայն արգելակման ավտոմատ համակարգի շնորհիվ, որն աշխատել է այն պահին, երբ մեքենավարը կանգառին մոտենալիս չի արգելակել համապատասխան վայրում: «Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ` եթե արգելակման համակարգը չգործեր, ապա դիմացի գնացքի հետ վթարվելն անխուսափելի էր:
Աղբյուրը նշում է, որ մեքենավարը չի հայտնել կատարվածի մասին ղեկավարությանը, ու թեև նրան աշխատանքից չեն հեռացրել, բայց այլևս նա ոչ թե մեքենավար է, այլ մեքենավարի օգնական:
Մոսկվայի մետրոպոլիտենի աշխատակիցները հայտնել են, որ արգելակման համակարգով հագեցած են բոլոր կանգառները, այնպես որ այդ իմաստով անվտանգությունն ապահովված է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ