5 մլն լեգոյի դետալ՝ ծովի հատակին (լուսանկարներ)
Օվկիանոսի խորքում կարելի է գտնել ամենաանհավանական իրերը, որոնք երբևէ պատահաբար հայտնվել են այնտեղ՝ խաղալիքներից մինչև թանկարժեք զարդեր:
Վերջին 17 տարիների ընթացքում ծովի ալիքները, ի զարման հանգստացողների, բրիտանական Կորնուոլլի ափ են նետել լեգոյի բազմաթիվ դետալներ: «Լենտա. ռու»-ն գրում է, որ ոչ մի անսովոր բան չկա:
1997 թվականի փետրվարին, նավը, որը մանկական այս խաղի դետալների 62 կոնտեյներ էր տեղափոխում, Կորնուոլլի շրջանում ծածկվել է հզոր ալիքով: Լեգոյի 5 մլն դետալ հայտնվել էին ծովի հատակին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ