Շակիրան երկրորդ երեխային է սպասում
Լատինաամերիկացի հանրահայտ երգիչ Կառլոս Վիվեսը, ով Շակիրայի մտերիմ ընկերն է, հայտարարել է, որ երգչուհին կրկին երեխա է սպասում քաղաքացիական ամուսնուց` Ժերար Պիկեից: Նրա խոսքով` Շակիրան շատ երջանիկ է:
«Woman.ru»-ն գրում է, որ Շակիրայի հղիության մասին լուրերը շրջանառվում էին դեռևս հուլիսի սկզբից: Ֆուտբոլի աշխարհի առաջնության փակման արարողության ժամանակ կոլումբիական «Caracol Noticia» կայքը հայտնել էր, որ Շակիրայի` իր համար ոչ բնորոշ փակ հանդերձանքը վկայում է, որ ճիշտ են լուրերը և երգչուհին արդեն 3 ամսական հղի է: