Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ
Հանրապետության տարածքում հուլիսի 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 29-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 28-30-ը կնվազի 2-3 աստիճանով:
Երևանում հուլիսի 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից: