Ֆրիսկեի առողջական վիճակը բարելավվում է
«Ժաննայի առողջական վիճակը աստճանաբար դեպի լավն է փոխվում, սակայն հայտնի չէ, թե նա երբ կվերադառնա Մոսկվա»,-գրում է «Ռիա.ռու»-ն՝ նշելով, որ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է երգչուհու հայրը:
Երգչուհին, ում մոտ հայտնաբերվել էր գլխուղեղի ուռուցք, քաղցկեղով հիվանդների բուժման կուրս է անցնել Նյու-Յորքում:
Հուլիսի սկզբին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, որ Ֆրիսկեն ամառը կանցկացնի Մերձբալթիկայում, ինչպես խորհուրդ էին տվել բժիշկները: Նա նաև ավելացրել էր, որ երգչուհուն սպասում են Յուրմալայում՝ «Նոր Ալիք» երգի մրցույթում:
«Ոչ, նա չի եկել այդ մրցույթին»,-ասել է երգչուհու հայրը՝ Վլադիմիր Բորիսովիչը, ավելացնելով, որ մինչև սեպտեմբերի վերջ Ժաննան չի գա Մոսկվա:
Հիշեցնենք, որ Ֆրիսկեի հիվանդության մասին լուրը հասարակությանը հայտնի դարձավ 2014-ի հունվարին:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում