Մարգարետ Թեթչերի «աջ ձեռքը» մանկապի՞ղծ էր
Մամուլում շրջանառվում են հանգուցյալ Մարգարետ Թեթչերի թիկնապահի ապշեցնող խոստովանությունները, համաձայն որոնց` Երկաթե Տիկինը տեղյակ է եղել, որ իր «աջ ձեռքը» համարվող սըր Փիթեր Մորրիսոնը մանկապիղծ է եղել: Պաշտոնյայի կենսագրության սարսափեցնող մանրամասները հայտնի են դարձել միայն նրա մահից հետո 1995թ-ին:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ` Թեթչերի նախկին թիկնապահ Բերրի Սթիվենսը լրագրողներին խոստովանել է, որ բազմիցս է զգուշացրել տիկնոջը Մորրիսոնի համար` ասել, որ իր մտերիմը, մեղմ ասած, ոչ միանշանակ հեղինակություն վայելող անձնավորություն է:
Կոնսերվատորների կուսակցության առաջնորդը դառնալով, 1980թ-ին Մորրիսոնը սեքս-երեկույթներ էր կազմակերպում անչափահասների մասնակցությամբ. Այս ամենի մասին լուրեր մամուլում շրջանառվել են: Իշխանության որոշ ներկայացուցիչների պնդմամբ` պաշտոնյայի գործողություններից տուժել են Հյուսիսային Ուէլսի մանկատների մի քանի տասնյակ սաներ:
«Ես չէի ասի, թե նա միամիտ էր, ուղղակի տիկին Թեթչերը, հավանաբար, հրաժարվում էր հավատալ, որ իր շրջապատում կարող են նման մարդիկ լինել: Համոզված եմ, որ Մորրիսոնը նրան ներկայացրել է լուրջ փաստարկներ, որ իր անվան շուրջ պտտվող լուրերը իրականությանը չեն համապատասխանում, այլապես տիկին Թեթչերը նրան աշխատանքի չէր վերցնի»,- պատմել է Բերրի Սթիվենսը` հավելելով նաև, որ զգուշացրել է, որ Մորրիսոնը իր սեքս-երեկույթներին 15 տարեկան տղաների է մասնավորապես հրավիրում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը