ՄԱԿ ԱԽ-ն մտահոգ է Սիրիայից և Իրաքից նավթի ապօրինի վաճառքի կապակցությամբ
ՄԱԿ ԱԽ-ն, բարձրաձայնելով Սիրիայում և Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» ու «Ջաբհաթ Ալ-Նուսրա» խմբավորումների կողմից նավթահանքեր և նավթամուղեր գրավելու շուրջ իր անհանգստությունը, շեշտել է, որ ոչ մի առևտուր չպետք է իրականացվի ահաբեկչական խմբավորումների հետ: Այս մասին ասվում է կազմակերպության պաշտոնական կայքում:
Հայտարարության մեջ ԱԽ 15 անդամները ընդգծել են, որ «այդ անձնանց հետ ցանկացած վառելիքի վաճառք հակասում է խորհրդի բանաձևերին և բոլոր երկրները պետք է երաշխավորեն, որ ոչ իրենք, ոչ իրենց քաղաքացիները իրենց երկրի տարածքից առևտուր չեն անելու այդ անձնաց հետ»: