Ա.Բախշյան. Մանկատների նախկին շրջանավարտների «բնակարաններում» անմարդկային ու ահավոր պայմաններ են
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հարցում է ուղարկել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որում անդրադառնում է օրերս տարածված մի քանի տեսանյութերի, որտեղ նկարագրվում են լամպերի գործարանի հանրակացարանում ապրող մանկատների նախկին շրջանավարտների ստացած իբրև թե «բնակարաններում» առկա անմարդկային ու ահավոր պայմանների մասին:
«Այս փաստն արձանագրվել է Վերահսկիչ պալատի 2008 թվականի տարեկան զեկույցում, բայց դրանից ոչինչ չի փոխվել, այն պաշտոնյաները, ովքեր բառի բուն իմաստով լափել են մանկատան շրջանավարտների համար բնակարան հատկացնելու ծրագրով նախատեսված պետական և կարծեմ նաև, միջազգային վարկային գումարները, կարող է այս պահին շարունակում են աշխատել սոցապ նախարարությունում: Այսինքն որևէ պաշտոնյա պատասխանատվություն չի կրել այդ գողության համար:
Ինչևէ, խնդիրն հիմա նրանում է, որ պետք է քայլեր ձեռնարկել այս մարդկանց վիճակը մի փոքր բարելավելու ուղղությամբ: Նրանք նույնպես երևանցիներ են և Ձեր ընտրողները:
Խնդրում ու հավատում եմ, որ Դուք անպայման կարձագանքեք և անհրաժեշտ միջոցները կձեռնարկեք նրանց կենցաղը բարելավելու համար»,- դիմելով քաղաքապետին մասնավորապես նշել է Ա.Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին