«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ին կտրվի ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը կտրվի Հայաստանի Հանրապետություն ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի ներմուծման լիցենզիա՝ մեկ տարի ժամկետով: Համապատասխան որոշումը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում:
Նշվում է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից ներմուծվելու է 145 միլիկյուրի ակտիվությամբ Cs-137 ռադիոիզոտոպ պարունակող «DENSITYPKO» սարքը (4-րդ դասի ռադիոակտիվ նյութ պարունակող սարք), որն օգտագործվելու է հանքանյութի վերամշակման արդյունքում ստացվող արտադրանքի խտությունը չափելու համար: