Կիևն առանց տաք ջրի մնաց մինչև հոկտեմբերի կեսերը
Բոլոր տները Կիևում մինչև հոկտեմբերի կեսերը զրկված կլինեն կենտրոնացված տաք ջրի մատակարարումից: Այս մասին հայտարարել է Կիևի քաղաքապետարանի ներկայացուցիչը` նշելով, որ այսպիսով քաղաքի իշխանությունները մտադիր են խնայել գազը ջեռուցման սեզոնի համար:
Նա տեղեկացրել է, որ գազի պաշարները, երկրում խիստ հաշվարկած ու առանձնացված են ըստ շրջանների: Կոնկրետ Կիևին բաժին է հասնում 1 մլրդ 200 մլն խորանարդ մ գազ, որը կօգտագործվի ջեռուցման սեզոնին:
Սակայն հոկտեմբերի կեսերին էլ Կիևում հնարավոր է տաք ջուր չմատակարարվի: Պաշտոնյան տեղեկացրել է, որ հոկտեմբերի 15-ից հետո Ուկրաինայի մայրաքաղաքի իշխանությունները կորոշեն` տաք ջրի մատակարարումը կվերականգնվի, թե հարկ կլինի անցնել խիստ խնայողության:
Հուլիսի 29-ի տվյալներով` Կիևում առանց տաք ջրի մատակարարման մնում է շուրջ 5.5 հազար տուն: