Լևոն Հայրապետյանը միջազգային շատ խոշոր միջնորդ է. Ա. Մանուչարյան (տեսանյութ)
«Շատ վատ եմ համարում այն, որ Լևոն Հայրապետյանը հայտնվել է այսօր բանտում, քանի որ նա մեր և Ադրբեջանի համար երկխոսության կազմակերպելու հստակ լծակներից մեկն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը:
«Լևոն Հայրապետյանը միջազգային շատ խոշոր միջնորդ է: Ես չեմ զարմանա, որ նա ինչ-ինչ խախտումներ կատարել է, բայց չեմ կարծում, թե ավել, քան ռուսական որևէ մի այլ մեծահարուստ: Այն ժամանակներում ամեն ինչ էլ լինում էր»,-նշեց Մանուչարյանը:
Ըստ բանախոսի՝ համաշխարհային օլիգարխիայի համար կոնֆլիկտները կառավարման լծակներ են և նրանք կոնֆլիկտները ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում են:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին