«Ռոստելեկոմի» ծառայությունների դիմաց վճարումներն այսուհետ կիրականացվեն նաև առցանց փոխանցումների միջոցով
«Ռոստելեկոմի» բաժանորդներն այսուհետ կկարողանան վճարումներ կատարել ոչ միայն ակնթարթային համակարգերի միջոցով, այլ նաև առցանց ռեժիմով՝ գտնվելով գրասենյակում կամ բնակարանում: Այս մասին հայտնում են «Ռոստելեկոմ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Ռոստելեկոմը», գործընկեր «Տանդեմ Փեյմինթս» ընկերության հետ համատեղ, ներկայացնում են tandem.am վճարային պորտալը:
Պորտալը խնայում է «Ռոստելեկոմի» բաժանորդների ժամանակը և ազատում ընկերության բոլոր ծառայությունների դիմաց վճարումների հետ առնչվող հոգսերից: Այն իրական ձեռքբերում է ֆինանսական միջոցներն առավել հարմարավետ և ճկուն կառավարելու հարցում:
tandem.am-ը հնարավորություն է տալիս առցանց իրականացնել վճարումներ Բջջային կապի, Ինտերնետի, Կոմերցիոն հեռուստաընկերությունների, Կոմունալ վճարների, ինչպես նաև Վարկերի մարումների, Ինտերնետ խանութներից գնված ապրանքների և մի շարք այլ ծառայությունների դիմաց առանց գրանցվելու անհրաժեշտության:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ