Անգլիայում կալանավորներին կրկին կթույլատրվի մետաղյա լարերով կիթառներ պահել
Անգլիայի և Ուելսի բանտերում մետաղե լարերով կիթառներ պահելու արգելքը չեղյալ է համարվել` ռոք-աստղերի մասնակցությամբ հաջողված հանրային արշավների շնորհիվ: Լուրը հայտնում է «Լենտա. ռու»-ն` հղում անելով BBC News-ին:
Բանտերում այս երաժշտական գործիքի օգտագործման սահմանափակումը սկսվել էր 2013-ի նոյեմբերից: Դրանից հետո ավելի քան տասնյակ հայտնի երաժիշտներ, այդ թվում «Pink Floyd» խմբի առաջատար Դևիդ Գիլմորը, «The Smiths»-ի հիմնադիր Ջոնի Մարը և «Radiohead»-ի մասնակիցները Մեծ Բրիատնիայի արդարադատության նախարար Քրիս Գրեյլինգին ուղղված միջնորդություն են ներկայացրել, որտեղ արտահայտել են այդ արգելքի որոշման հանդեպ իրենց բողոքը:
Սակայն` կիթառ ունենալու հնարավորություն կստանան միայն լավ վարք դրսևորող կալանավորները: Ըստ արդարադատության նախարարության ներկայացուցչի՝ ովքեր կխախտեն վերականգնված որոշումը, այս արտոնությունից կարող են զրկվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին