Պուտինի անունով սրճարան՝ սերբական քաղաքում
Սերբական Նովի-Սադ պատմական քաղաքում սրճարան է բացվել, որն անվանակոչվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անունով: Ցուցանակի կողքին, որի վրա գրված է «Պուտին», փակցված է Ռուսաստանի նախագահի նկարը: Այդ մասին գրում է «Իտար Տասսը»-ը («ИТАР-ТАСС»):
Սրճարանի սեփականատեր Ռադիվոյ Միլյանիչը հայտարարել է, որ Նովի-Սադ քաղաքում շատ կան մարդիկ, ովքեր հարգում են Պուտինին:
«Կան ռուսներին սիրող ու Պուտինին պաշտող շատ քաղաքացիներ, և ես սրճարանը նման կերպ անվանելու մեջ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- հավելել է նա:
Սրճարանը պաշտոնապես կսկսի գործել հաջորդ շաբաթվանից: