Կոնվերս Միավորներ ծրագրում նվերներով փոխանակված միավորների թիվը գերազանցել է 1.000.000-ը
Կոնվերս բանկի Կոնվերս Միավորներ բոնուսային ծրագրի շրջանակներում կուտակված և նվերներով փոխանակված միավորների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 1.000.000-ը: Այա մասին հայտնում են Կոնվերս բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
200-ից ավել հաճախորդներ ստացել են տարատեսակ նվերներ՝ համակարգչային և կենցաղային տեխնիկա, զարդեր, տան համար նախատեսված աքսեսուարներ և իհարկե ավիատոմսեր: Նվերները կարելի է ընտրել բանկի կայքում, իսկ բոնուսային միավորները կուտակելու համար անհրաժեշտ է պարզապես գնումներն ու վճարումները իրականացնել անկանխիկ՝ Կոնվերս բանկի քարտերով:
«Կոնվերս բանկի ակցիաները նախագծված են պլաստիկ քարտերով գնումներ և վճարումներ կատարելու մշակույթը Հայաստանում զարգացնելու, ինչպես նաև բանկի հաճախորդների համար բազմատեսակ արտոնություններ, հարմար և շահավետ առաջարկներ ստեղծելու համար: Այսպիսով Կոնվերս Միավորներ ծրագիրը միանշանակ կարելի է հաջողված համարել», - պատմել է Ռազմավարական և բիզնես զարգացման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը:
Կոնվերս Միավորներ ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ: Անկանխիկ ծախսված յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց կուտակվում է 1 միավոր, իսկ եթե վճարումը իրականացվում է Կոնվերս Բանկի POS-տերմինալի միջոցով, ապա յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց տրված բոնուսը կազմում է 1.5 միավոր: Նվերների ամբողջական ցանկին և ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ benefits.conversebank.am կայքում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ