Կառավարությունն ապահովվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխության կիրարկումը
ՀՀ կառավարության այսօրվա նիստումը ընդունված որոշումներից երեքը առնչվում է հունիսի 21-ին ՀՀ Ազգային Ժողովի ընդունած և հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի կիրարկմանը
Ակնկալվում է ապահովել կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու դիմումը հարկային մարմին ներկայացնելու և կուտակային կենսաթոշակ ստանալու դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուին տեղեկացնելու, ինչպես նաև մի քանի աղբյուրից ստացման ենթակա (ստացված) եկամտից հաշվարկված և փոխանցված (գանձված)՝ սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու կարգերը:
Մեկ այլ որոշմամբ կապահովվի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ նոր օրենքի և «Եկամտային հարկի և սոցիալական վճարների անձնավորված հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի առանձին դրույթների կիրարկումը: