Եվս 16 հազար պահեստազորային է համալրել Իսրայելի բանակը
Իսրայելի բանակ է զորակոչվել ևս 16 հազար պահեստազորային: Այժմ մոբիլիզացված իսրայելցի զինվորների թիվը հասնում է 86 հազարի: Այս մասին հայտնում է «Լենտա.ռու»-ն (Lenta.ru)` հղում կատարելով «Ֆրանս Պրես» (France Presse) գործակալությանը:
Իսրայելի զինվորական հրամանատարության ներկայացուցիչների խոսքով, պահեստազորների հավաքագրումը թույլ կտա Գազայի հատվածի կենտրոնում և հարավում զգալի ընդլայնել ռազմական գործողությունները, ինչպես նաև շատ զինվորներ կկարողանան վերականգնել իրենց ուժերը:
Իսրայելի իշխանությունները նաև հայտնել են, որ հետաքննություն են սկսել` հուլիսի 30-ին Գազայի դպրոցի վրա կատարված հրթիռակոծության հանգամանքները պարզելու համար: Հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 16 մարդ:
«Մեր քաղաքականությունն ուղղված չէ քաղաքացիական բնակչության դեմ»,-ասել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց