Ավտոմեքենա է ընկել ջրանցքը
Նոր Խարբերդի ամառանոցներում՝ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ջրանցքը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
ԱԻ նախարարությունն ահազանգ է ստացել, որ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը և դեպքի վայր ուղարկել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում ավտոմեքենան կամրջից է շրջվել և ընկել ջրանցքը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել Ա. Ս.-ին, ում շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են «Էրեբունի» ԲԿ: