Պայթեցման աշխատանքներ կկատարվեն Աշոցք-Թալին ճանապարհահատվածի 55-րդ կիլոմետրում
Վաղը, ժամը 07.45-08.45-ը հանրապետության հարավ-հյուսիս մայրուղու Աշոցք-Թալին հատվածի 55-րդ կիլոմետրում ճանապարհի շինարարական աշխատանքների կատարման նպատակով կիրականացվեն պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Մայրուղու այդ հատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար։ Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերով տեղում կիրականացվի հերթապահություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում