Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում հուլիսի 31-ին լեռնային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 1-3-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 1-3-ը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում հուլիսի 31-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է: Օգոստոսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում