Բեն Լադենի ընտանիքը գնել է հանրահայտ Marmi Carrara հանքը Տոսկանայում
Թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի ընտանիքը Իտալիայում խոշոր բիզնես է ձեռք բերել` Կարարական մարմարե քարե հանքերը, որտեղից մարմար էին սպասարկում Հռոմեական կայսերներին: Բացի այս, հենց այս քարե հանքից էր Միկելանջելոն իր հանրահայտ Դավիթի համար մարմար պատվիրել:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, բեն Լադենի ընտանիքը, որն արդեն մի շարք մղկիթներ է կառուցել Սաուդյան Արաբիայում , այդ երկրում խոշոր շինարարական ընկերություն ունի և ձեռք է բերում մարմարի լավագույն տեսակները: Անցած տարի այդ նպատակով Saudi Binladin Group (SBG) ընկերությունը ծախսել է 40 մլն եվրո: Marmi Carrara հանքը տարեկան 400 հազար տոննա մարմար է արտահանել:
Բեն Լադենի ընտանիքի փաստաբանը տեղեկացրել է, որ նոր սեփականատերը մտադիր է ոչ միայն արտահանել մարմարը, այլև մշակել այն տեղում:
Ընդհանուր գործարքի արժեքն է 45 մլն եվրո:
Լրահոս
Տեսանյութեր
10-ը տղամարդ հարձակվել եք մի կնոջ վրա․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին