Մահացել է օսկարակիր նկարիչ-դիմահարդար Դիք Սմիթը
ԱՄՆ-ում 92 տարեկան հասակում մահացել է հոլիվուդյան լեգենդար նկարիչ-դիմահարդար Դիք Սմիթը: Նրա ընկեր և աշակերտ Ռիկ Բեյկերը հայտնել է. «Նկարիչն այլևս մեզ հետ չէ, բայց նրա աշխատանքները կապրեն հավերժ»: Լուրը հայտնում է «Վեստի.ռու»-ն:
Դիք Սմիթին անվանում են նկարչական գրիմի պիոներ, հենց նրան են պատկանում դիմահարդարման մի քանի մեթոդներ, որոնք թույլ են տալիս ինչ-ինչ հնարքներ վերակենդանացնել արտիստների դեմքերին: Նրա աշխատանքները դարձել են ժամանակակից նկարչական դիմահարդարման մեջ հիմնական սկզբունքներ, որոնք ներկայումս լայնորեն կիրառվում են ֆիլմերում:
Դիք Սմիթի հայտնի աշխատանքներից են Մարլոն Բրանդոյի գրիմը՝ «Կնքահայրը» ֆիլմում և Լինդա Բլերի դիմահարդարումը՝ «Սատանուն արտաքսողը» ֆիլմում:
2012 թվականին նկարիչը «Օսկարի» է արժանացել կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար, իսկ իր առաջին «ոսկե զինվորը» նա ստացել է 1985 թվականին՝ «Ամադեյ» ֆիլմի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում