Քամելեոն պաղպաղակ. իսպանացի գիտնականի նոր գյուտը
Իսպանացի ֆիզիկոս ու ինժիներ Մանուել Լինարեսը ստեղծել է պաղպաղակ, որը փոփոխում է գույները: «Լենտա.ռու»-ի փոխանցմամբ, ուտելու ընթացքում պաղպաղակը կապտում է, հետո դառնում վարդագույն, ապա՝ մանուշակագույն: Լինարեսը պնդում է, որ պաղպաղակը միայն բնական բաղադրիչներ է պարունակում:
Նրա խոսքով, այն իր գույնը փոխում է մարդու թքի հետ շփումից ու ջերմաստիճանի փոփոխությունից: Ռուսական լրատվամիջոցը գրում է, որ իսպանացի գիտնականը միակը չէ, ով պաղպաղակի հետ կապված փորձարկումներ է արել:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ